Jump to content

ՀՍՀ/«ՀՐԱՎԻՐԱԿ»

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

«ՀՐԱՎԻՐԱԿ», պարբերաթերթ: Հայաստանի օգնության կոմիտեի (ՀՕԿ) կենտրոնական վարչության հրատարակություն: Լույս է տեսել 1925–26–ին, Երևանում: Հիմնավորել է ՀՕԿ–ի ստեղծման անհրաժեշտությունը, նրա նպատակները, լուսաբանել կատարած աշխատանքները: «ՀՕԿ–ը գաղութներում» բաժինը պատմել է ՍՍՀՄ հայաշատ վայրերում` Վրաստանում, Ադրբեջանում, Մոսկվայում և այլուր կազմակերպության ծավալած գործունեության մասին: «Վերածնվող Հայաստանը» բաժինը մեծ տեղ է հատկացրել սովետական կարգերի շնորհիվ տնտեսության և մշակույթի ասպարեզներում ՀՍՍՀ–ի ձեռք բերած հաջողություններին:

Ե. Հարությունյան