ՀՍՀ/«ՁԱՅՆ»
Արտաքին տեսք
< ՀՍՀ
«ՁԱՅՆ», քաղաքական, հասարակական և տնտեսական շաբաթաթերթ: Ս–դ. բանվորական հայ կազմակերպության (սպեցիֆիկների) օրգան: Լույս է տեսել 1906– 1907–ին, Թիֆլիսում: Խմբագիր` Տ. Իսախանյան: Հեռու լինելով մարքսիզմի գաղափարներից և հակադրվելով բոլշևիկներին` պրոպագանդել է բանվոր դասակարգի տարանջատում` ըստ ազգային պատկանելության: Թերթը յուրովի ներկայացրել է Անդրկովկասի մշակութային կյանքը, աշխատավորության կենցաղը, ծանոթացրել կրթական գործի դրվածքին: Տպագրել է նաև, գեղարվեստական գործեր, թարգմանություններ: «Ձ.»–ին նախորդել է «Կյանք» (1906, Թիֆլիս) շաբաթաթերթը:
Վ. Մաղալյան
