Jump to content

ՀՍՀ/«ՁԻԹԵՆԻ»

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

«ՁԻԹԵՆԻ», մանկական բարոյագիտական–կրոնական պատկերազարդ կիրակնօրյա հանդես: Լույս է տեսել 1903–04–ին, Ռուսչուկում, ապա` Սոֆիայում: Տնօրեն–խմբագիր` Հ. Շահվելտյան: Տպագրել է կարճ պատմվածքներ ու բանաստեղծություններ, հետաքրքրական տեղեկություններ նշանավոր մարդկանց կյանքից, հանրամատչելի հոդվածներ արվեստի, գրականության, պատմության, բժշկության, կենդանիների ու բույսերի վերաբերյալ, աշխարհագրական տեղեկություններ տարբեր երկրների ու քաղաքների մասին: Ունեցել է նաև առակների, ծաղրանկարների, թևավոր խոսքերի և այլ բաժիններ:

Հ. Մանասերյան