Jump to content

ՀՍՀ/ԱԲԵԼՅԱՆ ԱԼԵՔՍԱՆԴՐ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԱԲԵԼՅԱՆ Ալեքսանդր Հարությունի (1858—1940), հայ դրամատուրգ, դերասան Հովհաննես Աբելյանի եղբայրը։ Ծնվել է հունիսի 5-ին, Շամախիում։ 1872-ից բնակվել է Բաքվում։ Եղել է արհեստավոր, միաժամանակ զբաղվել ինքնակրթությամբ։ Աշխատակցել է «Մշակ», «Արձագանք», «Տարազ», «Մուրճ» և այլ պարբերականների։ Սերտ կապերի մեջ էր Ա. Շիրվանզադեի, Պ. Ադամյանի, Գ. Չուբարի հետ։ Գրել է կատակերգություններ, դրամաներ՝ արտացոլելով մանր արհեստավորական խավի կյանքն ու կենցաղը («Մարվող ճրագներ», 1903, «Միկիչի հարսանիքը», 1903 ևն) և բանվոր․ շարժման դրվագներ («Նշանվածներ», 1911)։ Մահացել է մայիսի 6-ին, Դոնի Ռոստովում։