Jump to content

ՀՍՀ/ԱԲՈՒԼԱՁԵ ԹԵՆԳԻԶ ԵՎԳԵՆԻԻ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

​ԱԲՈՒԼԱՁԵ Թենգիզ Եվգենիի (ծն. 1924), վրացի սովետ․ կինոռեժիսոր, ՎՍՍՀ ժող. արտիստ (1966)։ Ծնվել է հունվ. 31-ին։ Սովորել է Թբիլիսիի թատերական ինստ֊ում (1943–46), ավարտել է Կինեմատոգրաֆիայի համամիութենական ինստ֊ի ռեժիսորական ֆակուլտետը (1953)։ Ա֊ի գեղարվեստական ֆիլմերից են՝ «Լուրջա Մագդանի» (1956), «Ուրիշի երեխաները» (1959), «Ես, տատիկը, Իլիկոն և Իլարիոնը» (1963), «Աղերսանք» (1969)։ Նրա կինոնկարները միջազգային կինոփառատոներում արժանացել են մրցանակների։