ՀՍՀ/ԱԲՈՒԼԱՁԵ ԻԼՅԱ ՎԼԱԴԻՄԻՐԻ
ԱԲՈՒԼԱՁԵ Իլյա Վլադիմիրի (1901–1968), վրացի սովետ․ բանասեր, հայագետ, ՎՍՍՀ ԳԱ թղթ. անդամ (1950)։ Ծնվել է նոյեմբ. 24-ին, Զեդա֊Սաքարայում (Վրաց. ՍՍՀ
Զեստափոնի շրջ.)։ Ավարտել է Թբիլիսիի պետական համալսարանը։ Աշակերտել է Հ. Աճառյանին, Մելիքսեթ֊Բեկին, Ա. Շանիձեին։ Հիմնականում զբաղվել է հայ և վրաց բանասիրությանը վերաբերող հարցերի ուսումնասիրությամբ։ 1938-ին հրատարակել է «Վկայաբանություն Շուշանիկի» վարքագրության վրացերեն և հայերեն տեքստերը։ Գրել է «Հայ֊վրացական գրական կապերը IX–X դարերում» աշխատությունը (1944), տպագրել վրաց ժողովրդի հնագույն պատմության՝ «Քարթլիս ցխովրեբա»֊ի գրաբար տեքստը, վրացերեն թարգմանությունը և դրան նվիրված հետազոտությունը (1953)։ Ա֊ի «Հովհաննես Դրասխանակերտցի» ուսումնասիրությունը (1937) վրաց հայագիտության նվաճումներից է։ Կազմել է գրաբարի (1935), վրացերենի (հայկական դպրոցների համար, 1965) դասագրքեր և «Հին վրացերեն֊գրաբար բառարան» (անտիպ)։ 1937-ին Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվ. Մատենադարանի № 7117 ձեռագրում Ա. հայտնաբերել է աղվանական գիրը։ Մահացել է հոկտ. 9-ին, Թբիլիսիում։
Երկ. Հայերենի և վրացերենի բառարանային հանդիպումները, «Աշխատությունների ժողովածու ՀՍՍՀ ԳԱ Լեզվի ինստ֊ի», 1948, №3։ К открытию Кавказских албанцев, «Известия ин-та языка, истории и материальной культуры груз. филиала АН СССР», 1938, т. 4.
