Jump to content

ՀՍՀ/ԱԲՈՒՍԱՀԼ (ԱՐԱԲ ՄԱՏԵՆԱԳԻՐ)

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

​ԱԲՈՒՍԱՀԼ (Աբուսահլ Հայ, արաբ․ հնչմամբ՝ Աբու Սալիհ ալ֊Արմանի) (ծն. և մահ. թթ․ անհտ.), արաբ․ մատենագիր, ծագումով հայ։ Ապրել է XII–XIII դդ.։ Գրել է Եգիպտոսի եկեղեցիների ու վանքերի 1170–1208-ի պատմությունը՝ տեղեկություններ հաղորդելով եգիպտահայերի, ղպտիների, լիբիացիների, արաբների, նուբիացիների մասին։ Գրքի բուն վերնագիրը հայտնի չէ։ Փարիզի ազգային մատենադարանում կա նրա ձեռագիր ընդօրինակությունը (1338)։ Գրիչը նշում է, որ ինքն այն արտագրել է բարեխղճորեն՝ կատարելով որոշ կրճատումներ։ Ա֊ի պատմության բնօրինակը և անգլերեն թարգմանությունը հրատարակել է Բ. Էվետսը (1895), որից Ղ. Ալիշանը քաղել, թարգմանել և ծանոթագրել է հայերին վերաբերող հատվածները։

Երկ. Պատմութիւն եկեղեցեաց և վանորեից Եգիպտոսի, 2 հրտ., Վնտ., 1933։ The Churches and Monasteries of Egypt and some neighbouring countries, attributed to Abu Salih, the Armenian. Translated from arabic by. B. T. A. Evetts, Oxford, 1895.

Գրկ. Ալիշան Ղ., Հայապատում, Վնտ., 1901 (մաս 1)։ Մըսրլյան Գ., Ականավոր հայեր Եգիպտոսի մեջ, Գահիրե, 1947։