Jump to content

ՀՍՀ/ԱԲՐԱՀԱՄՅԱՆ ԲԵՆԻԱՄԻՆ ԼԵՎՈՆԻ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԱԲՐԱՀԱՄՅԱՆ Բենիամին Լևոնի (ծն. 1913), հայ սովետական մեխանիկ։ ՀՍՍՀ ԳԱ թղթակից֊անդամ (1971), ՍՄԿԿ անդամ 1942-ից։ Ծնվել է փետրվարի 16-ին, Արդահան քաղաքում։ ՀՍՍՀ ԳԱ մաթեմատիկայի և մեխանիկայի ինստ֊ի առաձգականության մաթեմատիկական տեսության սեկտորի վարիչ (1965-ից)։ Հիմնական հետազոտությունները վերաբերում են առաձգականության տեսությանը՝ պրիզմատիկ ձողերի ծռմանն ու ոլորմանը, հարթ և տարածական, ինչպես նաև խառն ու կոնտակտային խնդիրներին։

Երկ. Арутюнян Н. Х. и Абрамян Б. Л., Кручение упругих тел, М., 1963.