Jump to content

ՀՍՀ/ԱԲՐԱՀԱՄՅԱՆ ՍԵՐԳԵՅ ԳՅԱՆՋՈՒՄԻ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԱԲՐԱՀԱՄՅԱՆ Սերգեյ Գյանջումի (ծն. 1925), հայ սովետական լեզվաբան։ Բան. գիտ. դ֊ր (1966), պրոֆեսոր (1970), ՀՍՍՀ ԳԱ լեզվի ինստ֊ի ժամանակակից հայոց լեզվի սեկտորի վարիչ (1959)։ Ծնվել է փետր. 14-ին, Լեռնային Ղարաբաղի ԻՄ Հադրութի շրջանի Տումի գյուղում։ ՍՄԿԿ անդամ 1950-ից։ Ա. զբաղվում է ժամանակակից հայոց լեզվի կառուցվածքի համակողմանի ուսումնասիրությամբ («Արդի հայերենի դերանունները», 1956, «Ժամանակակից հայերենի շարահյուսության մի քանի հարցեր», 1962, «Չթեքվող խոսքի մասերը և նրանց բառական ու քերականական հատկանիշների փոխհարաբերությունը ժամանակակից հայերենում», 1965, «ժամանակակից հայերենի քերականություն», 1969 ևն)։