ՀՍՀ/ԱԳԱՐԱԿ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ԱԳԱՐԱԿ, քաղաքատիպ ավան (1954-ից) Հայկական ՍՍՀ Մեղրու շրջանում, Արաքս գետի ձախ ափին, շրջկենտրոնից 9 կմ հարավ֊արևմուտք: 3802 բն. (1972), հայեր, ռուսներ և ուկրաինացիներ։ Երկաթուղային կայարան (Կարճևան)։ Հիմնադրվել է 1949-ին։ Գունավոր մետալուրգիայի կենտրոն է (տես Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ), կա ասֆալտի գործարան։ Ա. ունի ցերեկային ու բաներիտ միջնակարգ, ութամյա և երաժշտական յոթնամյա դպրոցներ, պրոֆտեխնիկական ուսումնարան, կուլտուրայի պալատ, կինոթատրոն, գրադարան, հիվանդանոց և հյուրանոց։
