ՀՍՀ/ԱԳՈՆՑ ՆՈՒՑԻ
ԱԳՈՆՑ (Acontz) Նուցի (Անա֊Փոփովիչ) Գեորգեի (1894–1957), ռում․ նկարչուհի, ծագումով հայ։ Ծնվել է նոյեմբ․ 19-ին, Ֆոկշանում։ 1909–17-ին հետևել է Յասսիի Գեղեցիկ արվեստների դպրոցի դասընթացներին։ 1931-ին Բուխարեստում կազմակերպվել է Ա֊ի առաջին անհատական ցուցահանդեսը։ Մասնակցել է Հունաստանում, Ֆրանսիայում և Բուլղարիայում կազմակերպված մի շարք ցուցահանդեսների։ 1947-ին Փարիզում կայացած կին նկարիչների և քանդակագործների 63-րդ ցուցահանդեսում Ա֊ի գործերը դրվատանքի են արժանացել ֆրանսիական արվեստաբանների կողմից։ Ուշագրավ են Ա֊ի «Բնանկար Տուլչեայի մոտ», «Լճափին», «Քարհանք» երփնագիր աշխատանքները։ Մահացել է դեկտեմբերի 19-ին, Յասսիում։ 1967-ին Յասսիի Արվեստի թանգարանը կազմակերպեց Ա֊ի ետմահու ցուցահանդեսը, որը 1968-ին կրկնվեց ՌՍՀ արվեստների թանգարանում (Բուխարեստ)։
