Jump to content

ՀՍՀ/ԱԳՐԵԳԱՏԱՅԻՆ ՀԱՍՏՈՑ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԱԳՐԵԳԱՏԱՅԻՆ ՀԱՍՏՈՑ, բազմաիլային մետաղահատ հաստոց՝ նորմալացված հանգույցներից կազմված և անհատական հաղորդակներ ունեցող ուժային գլխիկներով, որոնք կատարում են իրենց վրա տեղակայված մետաղահատ գորիծքների

(գայլիկոնների, կտրիչների, ֆրեզների ևն) պտտումն ու մատուցումը։ Միևնույն ուժային գլխիկներով կարելի է կառուցել տարբեր տիպի ու հատուկ նշանակության Ա. հ֊ներ։ ՍՍՀՄ֊ում ընդունված են փոքր (ուժային գլխիկների հզորությունը 0,5–3 կվտ), միջին ու խոշոր (ուժային գլխիկների հզորությունը՝ 3,0–28 կվտ) Ա. հ֊ներ։ Խոշոր Ա. հ֊ները պատրաստվում են նաև նորմալացված հորիզոնական և ուղղաձիգ հենոցներով, սյուներով, պտտվող սեղաններով, թմբուկներով ևն։ Որպես կանոն, իրն անշարժ ամրացվում է հաստոցի սեղանին տեղակայված հարմարանքում և մշակվում մեկ կամ մի քանի կողմերից։ Խոշոր Ա. հ֊ի գործիքը մատուցվում է ուժային գլխիկի՝ ուղղորդիչներին տեղակայված իրանի տեղաշարժմամբ, իսկ փոքր ուժային գլխիկների դեպքում՝ անշարժ իրանի նկատմամբ իլի տեղաշարժմամբ։ Ուժային գլխիկները կարող են աշխատել միաժամանակ (միադիրք Ա. հ.) և հաջորդաբար (բազմադիրք Ա. հ.)։ Սրանք կենտրոնացնում են ավելի մեծ քանակությամբ գործողություններ։ Ա. հ֊ներից հավաքվում են ավտոմատ գծեր։ Ունեն բարձր արտադրողականություն, էժան են, նախագծման ու պատրաստման համար կարճ ժամանակ են պահանջում, հեշտ են ենթարկվում վերակառուցման։ Օգտագործվում են մասսայական և խոշոր սերիական արտադրություններում։

Գրկ. Меламед Г. И., Цветков В. Д. и Айзман Д. С., Агрегатные станки, М., 1964; Матвеев В. Н. и др. Агрегатные станки, М.—Л., 1965. Կ. Սարգսյան