Jump to content

ՀՍՀ/ԱԳՐՈՔԻՄԻԱԿԱՆ ՊՐՈԲԼԵՄՆԵՐԻ ԵՎ ՀԻԴՐՈՊՈՆԻԿԱՅԻ ԻՆՍՏԻՏՈՒՏ ՀՍՍՀ ԳԱ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
ԱԳՐՈՔԻՄԻԱԿԱՆ ՊՐՈԲԼԵՄՆԵՐԻ ԵՎ ՀԻԴՐՈՊՈՆԻԿԱՅԻ ԻՆՍՏԻՏՈՒՏ ՀՍՍՀ ԳԱ | Հայկական Սովետական Հանրագիտարան • Հատոր 1 (տեսածրված) • 1975

​ԱԳՐՈՔԻՄԻԱԿԱՆ ՊՐՈԲԼԵՄՆԵՐԻ ԵՎ ՀԻԴՐՈՊՈՆԻԿԱՅԻ ԻՆՍՏԻՏՈՒՏ ՀՍՍՀ ԳԱ, գիտահետազոտական հիմնարկություն Երևանում։ Կազմակերպվել է 1966-ի մայիսին՝ Հայկական ՍՍՀ ԳԱ Ագրոքիմիայի լաբորատորիայի հիմքի վրա, ակադեմիկոս Գ. Ս. Դավթյանի ղեկավարությամբ։ 1947-ից գործող լաբորատորիան մշակել է հողերի բերրիության և նրանց ագրոքիմիական բնութագրման, բույսերի արմատային և արտարմատային սննդառության, լեռնային շրջաններում հացահատիկային կուլտուրաների ու մարգագետինների պարարտացման հարցերը, կազմել ՀՍՍՀ հողածածկի ագրոքիմիական առաջին քարտեզը (1962)՝ բնութագրելով գլխավոր հողատիպերը։

Ինստ֊ի կազմակերպումից հետո ընդլայնվեց ուսումնասիրվող պրոբլեմների շրջանակը։ Ինստ֊ում զարգանում են կենսաոլորտի ագրոքիմիայի և բույսերի արդյունաբերական, անհող արտադրության բնագավառի նոր ուղղություններ, լուծվում պրոբլեմներ՝ կապված կենսաոլորտի հետազոտության, պահպանման և շահագործման միջազգային ծրագրի հետ, մշակվում կարևոր սննդատարրերի միգրացիայի, բնության մեջ նրանց շրջանառության ու հաշվեկշռի, դրանց բարելավման ուղիների հարցերը, ինքնամեքենայացմամբ կարգավորվող արհեստական պայմաններում բույսերի անհող՝ հիդրոպոնիկ արտադրության ագրոքիմիական, ֆիզիոլոգիական և կենսաքիմիական հիմունքները։ ​մանքները։ Ինստ֊ը ունի (1973) 6 լաբորատորիա՝ բույսերի սննդառության և մթերատվության, հիդրոպոնիկ միջավայրի միկրոֆլորայի և միաբջիջ ջրիմուռների սննդառության, մթնոլորտային տեղումների և ոռոգման ջրերի ագրոքիմիայի, սննդատարրերի միգրացիայի, ռադիացիոն ագրոքիմիայի, փորձնակոնստրակտորական մշակումների։ Գործում են նան Փորձարարական հիդրոպոնիկ կայանը, Դիլիջանի անտառային ագրոքիմիական կայանը, Արագածի ագրոքիմիական հենակետը, ստացիոնար դիտումների ցանց և օժանդակ արհեստանոց։ Գ. Բաբայան