ՀՍՀ/ԱԶԱՏԱՎԱՆ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ԱԶԱՏԱՎԱՆ (մինչև 1945՝ Չիգամլու), գյուղ Հայկական ՍՍՀ Արտաշատի շրջանում։ Ազատ գետի ձախ ափին է, շրջկենտրոնից 5 կմ հս֊արմ.։ 2549 բն, (1970), հայեր։ Կոլտնտեսությունն զբաղվում է այգեգործությամբ, բանջարաբուծությամբ, անասնապահությամբ։ Ունի միջնակարգ դպրոց, ակումբ, գրադարան, կինո, բուժկայան, կապի բաժանմունք։ Ա. հիմնադրել են Սալմաստից գաղթած հայերը 1828-ին։
