Jump to content

ՀՍՀ/ԱԶԱՏՅԱՆ ՇՄԱՎՈՆ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԱԶԱՏՅԱՆ Շմավոն Ռուբենի (ծն. 1925), հայ սովետ․ ճարտարապետ։ ՀՍՍՀ վաստ. ճարտարապետ (1968)։ ՍՄԿԿ անդամ 1945-ից։ Ծնվել է մարտի 3-ին, Ադրբ. ՍՍՀ Զաքաթալա քաղաքում։ Ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստ֊ը (1949)։ 1958-ից աշխատում է «Երևաննախագիծ» ինստ֊ում (1969-ից ճարտարապետական արվեստանոցի ղեկավար)։ Ա֊ի նախագծերով կառուցվել են Կիրովականի քիմ. կոմբինատի մշակույթի պալատը (1950–53, Ռ. Ալավերդյանի հետ), Երևանի ուսանողական հանրակացարանի համալիրը Նոր Զեյթունում (1961–64, Գ. Քոչարի հետ), մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստ֊ը (1962–70, Հ. Մարգարյանի և Բ. Արզումանյանի հետ), «Էրեբունի» թանգարանը (1968), Ուզբեկ. ՍՍՀ Սամարղանդ քաղաքում «Աֆրոսիաբ» թանգարանը և հայրենական մեծ պատերազմում զոհված մարտիկների հուշարձանը (1969–70, Բ. Արզումանյանի հետ), բնակելի շենքեր՝ Երևանում, Լենինականում, Կիրովականում։ Ա֊ի նախագծերով վերականգնվել են Աշտարակի և Եղեգնաձորի շրջանների մի շարք պատմական հուշարձաններ։