Jump to content

ՀՍՀ/ԱԶԱՏ ՈՏԱՆԱՎՈՐ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԱԶԱՏ ՈՏԱՆԱՎՈՐ, չափածո խոսքի կառուցման ձև։ Ի տարբերություն սովորական չափածոյի, Ա. ո֊ում չի պահպանվում վանկերի կամ շեշտերի թվի հավասարությունը։ Յուրաքանչյուր տող, իմաստային և շարահյուսական֊արտասանական առումով, համեմատաբար ինքնուրույն, առանձին միավոր է, ունի յուրօրինակ ռիթմ։ Ա. ո֊ի հնագույն նմուշներ հանդիպում են Ժողովրդական բանահյուսության մեջ։ Գրավոր պոեզիայում լայնորեն տարածվել է XIX–XX դարերում (Ու. Ուիթմենի, Է. Վերհարնի երկերում)։ Ա. ո. կիրառվել է նաև հայ քնարերգության մեջ (Սիամանթոյի գրեթե բոլոր գործերը, Դ. Վարուժանի, Ե. Չարենցի, Ա. Վշտունու, Պ. Սևակի շատ ստեղծագործությունները)։

Գրկ. Աբեղյան Մ., Հայոց լեզվի տաղաչափություն, Ե., 1933, էջ 367–69։ Ջրբաշյան Է., Գրականության տեսություն, 3 վերամշ. հրտ., Ե., 1967, էջ 279–82։ Է. Ջրբաշյան