ՀՍՀ/ԱԶԱՏ ՌԱԴԻԿԱԼՆԵՐ
ԱԶԱՏ ՌԱԴԻԿԱԼՆԵՐ, արժեքականությամբ չհագեցած՝ չզույգավորված էլեկտրոններ պարունակող ատոմներ կամ ատոմային խմբեր։ Հայտնաբերված առաջին ազատ ռադիկալը եռֆենիլմեթիլն է՝ (Մ. Գոմբերգ, 1900)։ Ա. ռ. պարամագնիսական են և հաճախ գունավորված։ Սովորաբար քիմիապես ակտիվ են, անկայուն և առաջանում են ջերմության, ուլտրամանուշակագույն կամ ռադիոակտիվ ճառագայթների և կատալիզատորների ազդեցությամբ։ Ա. ռ֊ի կյանքի տևողությունը կարող է տատանվել վայրկյանի ամենափոքր մասերից մինչև տարիներ։ Մեծ թվով քիմիական ռեակցիաներ ընթանում են և այլ Ա. ռ֊ի մասնակցությամբ։ Բազմաթիվ են համեմատաբար կայուն օրգանական Ա. ռ., օրինակ, ևն (կետը ցույց է տալիս չզույգավորված էլեկտրոնը)։ Ա. ռ. հայտնաբերվում են քիմիական, օրինակ, մետաղական «հայելու» (Պանետ, 1929), և ֆիզիկական՝ սպեկտրալ, գունաչափական, քրոմատոգրաֆիական, մասսպեկտրոմետրական եղանակներով։ Հատկապես արդյունավետ է էլեկտրոնային պարամագնիսական ռեզոնանսի եղանակը։ Ա. ռ֊ի դերը մեծ է հետերոգեն կատալիզի, ֆերմենտացման երևույթների, այրման, պոլիմերման, կրեկինգի և այլ քիմիական ռեակցիաների ու արտադրական պրոցեսների, ինչպես նաև ժամանակակից քիմիայի տեսության համար։
