ՀՍՀ/ԱԶԱՐԻԱ ԳՐԻՉ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ԱԶԱՐԻԱ ԳՐԻՉ, որդի Կարապետի և Սաղդաթի (ծն. և մահ. թթ. անհտ.)։ XV դ. հայ գրիչ։ Ծնվել է Արճեշում։ Գրչության արվեստը սովորել է նախ հոր մոտ, որը Մեծոփավանքի դպրոցի հայտնի գործիչներից էր, ապա Հովհաննես Մանկասարենցի և իր հորեղբոր՝ գրիչ Վարդանի մոտ։ Գրչությամբ զբաղվել է Վանի և Վասպուրականի վանքերում։ Նրանից հայտնի են 10 ձեռագիր՝ 2 Հայսմավուրք, 2 Ճառընտիր, 4 Ավետարան, 1 Մաշտոց, 1 Գանձարան, որոնք ընդօրինակված են 1463–90-ին։ Դրանցից մի քանիսը Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվ. Մատենադարանում են (ձեռ. №№ 428, 955, 3857, 4517, 4992)։
