ՀՍՀ/ԱԶԳԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ԱԶԳԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ, էթնոլոգիա (<հուն. έθνος — ազգ + լոգոս), տերմին, որով մի շարք գիտնականներ նշում էին ազգերի մշակույթի զարգացման ընդհանուր օրենքներն ուսումնասիրող գիտությունը, ի տարբերություն ազգագրության, որը, ըստ նրանց, միայն պետք է նկարագրի ազգերի կենցաղն ու սովորույթները։ Սովետական գիտությունը չի ընդունում նման բաժանումը, հետևաբար և՝ Ա. տերմինը (տես նաև Ազգագրություն)։
