Jump to content

ՀՍՀ/ԱԶԻԶԻԵ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԱԶԻԶԻԵ, գյուղաքաղաք Արևմտյան Հայաստանում, Սեբաստիա (Սվազ) քաղաքից հարավ֊արևմուտք, Արիարաթիա քաղաքի տեղում։ Ա. կոչվել է նաև Բաշփունար։ XX դ. սկզբին ուներ 1600 բնակիչ, որից 400-ը՝ հայ։ Ա֊ի բնակիչները զբաղվում էին արհեստագործությամբ և առևտրով, նաև երկրագործությամբ, այգեգործությամբ։ Ա-ում կար հայկական եկեղեցի՝ կառուցված 1884-ին, երկու վարժարան։ 1915-ին Ա֊ի հայ բնակչության մեծ մասը զոհվեց։