ՀՍՀ/ԱԶՈՄԻԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ԱԶՈՄԻԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ, օրգանական նյութեր, որոնք պարունակում են երկու ածխաջրածնային ռադիկալների միացած ազոխումբ՝ ։ Գունակիր ազոխմբի առկայության պատճառով գունավոր են։ Ա. մեծ մասամբ կայուն, պինդ նյութեր են, թորվում են առանց քայքայվելու։ Բնության մեջ չեն հանդիպում։ Ա–ից պարզագույնը ազոմեթանն է՝ որը պայթուցիկ, անկայուն նյութ է։ Կարևոր են արոմատիկ Ա., որոնք ջրում չլուծվող, ջերմակայուն, չեզոք, բյուրեղական նյութեր են։ Դրանց պարզագույն ներկայացուցիչն ազոբենզոլն է՝ (նարնջակարմիր բյուրեղներ, հալման ջերմաստիճանը՝ 68°C, եռմանը՝ 295°C)։ Արոմատիկ Ա. ստացվում են դիազոմիացությունները համակցելով ջրածնի շարժուն ատոմ պարունակող արոմատիկ միացությունների (ամիններ, ֆենոլներ ևն) հետ՝
։
Հիմնային կամ թթվային խմբեր պարունակող Ա. օգտագործվում են որպես ներկանյութեր (տես Ազոներկանյութեր)։
