ՀՍՀ/ԱԹԱՐԲԵԿՅԱՆԻ ՀԻԴՐՈԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆ
ԱԹԱՐԲԵԿՅԱՆԻ ՀԻԴՐՈԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆ, Սևան–Հրազդան կասկադի երկրորդ կայանը։ Կառուցվել է 1954–59-ին, Հրազդանի շրջանի նախկին Աթարբեկյան գյուղում։ Օգտագործում է Սևանի ՀԷԿ–ի հեռացնող թունելի ելքի և Հրազդանի ջրամբարի միջև ընկած հատվածի 149 մ անկումը։ Դերիվացիան (15,1 կմ) Սևանի ՀԷԿ–ի հեռացնող թունելի շարունակությունն է և անցնում է Հրազդան գետի ձախ ափով։ Կազմված է 3 բաց ջրանցքներից և 2 թունելից։ Երրորդ ջրանցքի վերջում տեղավորված է սիֆոնային ջրաթափով ճնշման ավազանը, որից ջուրը 2 առանձին պողպատե խողովակաշարերով հոսում է դեպի տուրբինները։ Ա. հ–ում տեղադրված են 81,6 հզ. կվտ ընդհանուր հզորությամբ 2 հիդրոագրեգատ։ Բոլոր արտադրական պրոցեսներն ավտոմատացված են։ Կառավարումը կատարվում է նաև Երևանի կենտրոնական դիսպետչերական կայանից։
Ա. հ. մի հանգույց է, որը 330 կվ լարմամբ էլեկտրահաղորդման գծով հայկական էներգահամակարգը կապում է Վրասաանի և Ադրբեջանի էներգահամակարգերի հետ։ Այդ հանգույցին հարում են հայկական էներգահամակարգի 110 և 220 կվ լարմամբ էլեկտրահաղորդման գծերը, մասնավորապես՝ 220 կվ լարմամբ Աթարբեկյան–Շինուհայր գիծը։
