Jump to content

ՀՍՀ/ԱԹԱՐԲԵԿՅԱՆ ԳԵՎՈՐԳ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԱԹԱՐԲԵԿՅԱՆ Գևորգ Ալեքսանդրի (1892–1925), սովետական պետական գործիչ։ ՍՄԿԿ անդամ 1908-ից։ Ծնվել է դեկտեմբերի 2 (14)–ին, Էջմիածնում։ 1910-ին ավարտել է Երևանի ռուսական արական գիմնազիան, 1914-ին՝ Մոսկվայի համալսարանի իրավաբանական ֆակուլտետը։ Փետրվարյան հեղափոխությունից (1917) հետո Ա. պրոպագանդիստական աշխատանք է տարել Էջմիածնում, ապա տեղափոխվել Ալեքսանդրապոլ, Պ. Արվելաձեի, Բ. Ղարիբջանյանի, Ի. Կորոստիլենկոյի, էդ. Ամատունու հետ ղեկավարել տեղի բոլշևիկյան կազմակերպությունը։ Եղել է «Նոր կյանք» թերթի խմբագրական կոլեգիայի անդամ և «Կավկազսկի ռաբոչի» («Кавказский рабочий») թերթի Ալեքսանդրապոլի թղթակից։ 1918-ի գարնանը, որպես Սուխումի ռազմա–հեղափոխական կոմիտեի նախագահի տեղակալ, մասնակցել է Վրաստանի մենշևիկյան իշխանությունների դեմ Աբխազիայում բռնկված ապստամբությանը։ Նույն թվականի ամռանը նշանակվել է Հյուսիսային Կովկասի արտակարգ հանձնաժողովի նախագահի տեղակալ։ 1919-ին աշխատել է որպես Աստրախանի երկրամասի արտակարգ հանձնաժողովի նախագահ, ապա 11-րդ բանակի հատուկ բաժնի պետ, միաժամանակ լինելով Կասպից–Կովկասյան ռազմաճակատի հատուկ բաժնի պետ։ Այնուհետև նշանակվել է Մամոնտովյան (ներքին) ռազմաճակատի հատուկ բաժնի պետ և տրիբունալի նախագահ Հարավային ռազմաճակատում։ 1920-ին, իբրև Համառուսաստանյան արտակարգ հանձնաժողովի լիազոր, Կուբան–Սևծովյան մարզում ղեկավարել է Վրանգելի սպիտակ–գվարդիական լրտեսական կազմակերպությունների դեմ պայքարը։ Այնուհետև եղել է Համառուսաստանյան արտակարգ հանձ– Նկարում` Գ. Ա. Աթարբեկյան

նաժողովի լիազոր Բաքվում։ 1921-ին, դաշնակցականների փետրվարյան խռովության օրերին, նշանակվել է Հայաստանի հյուսիսային շրջանների ռազմահեղափոխական կոմիտեի նախագահ։ Աշխատել է որպես Կովկասյան առանձին բանակի ռազմա–հեղափոխական խորհրդին կից Հատուկ հանձնաժողովի նախագահ, Անդրֆեդերացիայի բանգյուղտեսչության ժողկոմի տեղակալ, 1924-ին՝ նաև փոստ–հեռագրի ժողկոմատի Անդրկովկասյան վարչության պետ։

Ա. զոհվել է 1925-ի մարտի 22-ին, ինքնաթիռի աղետի ժամանակ՝ Ա. Ֆ. Մյասնիկյանի Ս. Գ. Մոգիլևսկու հետ միասին։ Հ. Կարապետյան