Jump to content

ՀՍՀ/ԱԹԵՆԱԿԱՆ ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԱԹԵՆԱԿԱՆ ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, դաստիարակության համակարգ Հին Աթենքում, մ. թ. ա. VI–V դարերում։ Նպատակը մարդու ներդաշնակ ու բազմակողմանի զարգացումն էր։ Յոթ տարեկանից երեխան քերականական դպրոցում սովորում էր կարդալ, գրել, հաշվել։ Ավելի ուշ կամ միաժամանակ հաճախում էր կիթառահարների դպրոց՝ ուսանում երգ, երաժշտություն, արտասանություն։ 13–14 տարեկանից մինչև 16 պալեստրայում զբաղվում էր մարմնամարզությամբ, տիրապետում հնգամարտին։ Այդ դպրոցները մասնավոր էին։ Ազնվատոհմ ընտանիքների զավակները, պատրաստվելով պետական գործունեության, շարունակում էին կրթությունը պետական դպրոցում՝ գիմ– նասիոնում, իսկ 18–20 տարեկանում՝ անցնում էին ռազմական դասընթաց՝ էֆեբիայում, ուսումնասիրում երկրի օրենքները։ Աղջիկներն ստանում էին միայն ընտանեկան դաստիարակություն։ Ա. դ–յան համակարգում բացառվում էր ֆիզիկական աշխատանքը։ Ստրուկներն ուսման իրավունք չունեին։

Նկարում` Աթենաս։ Գործ՝ Ֆիդիասի։ Մ. թ. ա. II դ.։ Հռոմեական ընդօրինակություն։ Մարմար։ Աթենքի հնագիտության ազգային թանգարան։