ՀՍՀ/ԱԼԱԳԻՐ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ԱԼԱԳԻՐ, քաղաք, Հյուսիս–Օսեթական ԻՍՍՀ Ալագիրի շրջանի վարչական կենտրոնը, Արդոն գետի ափին, Ռազմա–Օսեթական ճանապարհի վրա։ 18,2 հզ. բն. (1970)։ Երկաթուղային կայարան է։ Ունի ցեմենտի և շինանյութերի գործարաններ, կահույքի ֆաբրիկա։ Ա–ի շրջանում են գտնվում Սադոնի կապարի–ցինկի հանքերը։
