ՀՍՀ/ԱԼԱՆԱՑ ԴՈՒՌ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ԱԼԱՆԱՑ ԴՈՒՌ, հին և միջին դարերում ռազմական կարևոր նշանակություն ունեցող կիրճ Գլխավոր Կովկասյան լեռնաշղթայում։ Հայերը, վրացիները և պարսիկները կայազոր են պահել այնտեղ՝ կովկասյան վաչկատուն ցեղերի ներխուժումները կասեցնելու համար։ Այդպես է կոչվել այնտեղով հաճախակի ներխուժած ալանների անունով։ Կիրճի հսկողության համար Բյուզանդիան Սասանյան Պարսկաստանին հարկ էր վճարում (տես Դարիալի կիրճ)։
