Jump to content

ՀՍՀ/ԱԼԱՋԱԼՈՎԱ ՆԻՆԱ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԱԼԱՋԱԼՈՎԱ Նինա Մկրտչի (Տատյանա), 1881–1964), պրոֆեսիոնալ հեղափոխական։ ՍՄԿԿ անդամ 1902-ից։ Ծնվել է հունվարի 11-ին, Նոր Նախիջևանում։ 1900-ին ավարտել է Պետերբուրգի կոնսերվատորիան, ապա սովորել Բեռլինի համալսարանում։ 1904–06-ին եղել է ՌՍԴԲԿ Կովկասյան միութենական կոմիտեի անդամ։ 1906-ին ձերբակալվել է և նետվել Մետեխի բանտը։ Փետրվարյան հեղափոխությունից (1917) հետո Թիֆլիսում ընտրվել է բանվորների և գյուղացիների պատգամավորների սովետի անդամ։ 1917–19-ին Ա. ՌՍԴԲ(բ)Կ Կովկասյան երկրային կոմիտեի քարտուղար էր։ Սովետական տարիներին երկար ժամանակ կուսակցական աշխատանք է վարել Վրաստանում։ Մահացել է հոկտ. 17-ին, Թբիլիսիում։ Վ. Աբրահամյան

Նկարներում` Ն.Մ. Ալաշալովա, Ս. Ե. Ալաշաշյան։