Jump to content

ՀՍՀ/ԱԼԱՋԱՅԻ ՃԱԿԱՏԱՄԱՐՏ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԱԼԱՋԱՅԻ ՃԱԿԱՏԱՄԱՐՏ 1877, տեղի է ունեցել հոկտեմբերին, Կարսի մոտ, Ալաջայի բարձունքներում, 1877–78-ի ռուս–թուրքական պատերազմի ժամանակ (տես Ռուս–թուրքական պատերազմներ)։ 1877-ի հունիսին Զևինի և Դահարի մոտ անհաջող մարտերից հետո ռուս, զորքերի Կովկասյան կորպուսը (հրամանատար՝ գեն. Մ. Տ. Լոռիս–Մելիքով) դադարեցրեց Կարսի պաշարումը։ Թուրքական բանակը Մուխտար Փաշայի գլխավորությամբ հուլիսի 7(19)–ին գրավեց Ալաջայի բարձունքները։ Օգոստոս–սեպտեմբերին Կարսը նվաճելու ռուսական բանակի փորձերն արդյունք չտվեցին։ Համալրելով ուժերը՝ ռուսական զորքերն Ի. Դ. Լազարևի հրամանատարությամբ նորից անցան հարձակման և հոկտ. 3( 15)–ին գրավեցին Ալաջայի բարձունքները։ Ա. ճ–ում թուրքական բանակը լիովին ջախջախվեց և, տալով 5–6 հզ. սպանված ու վիրավոր, 8500 գերի, փախուստի դիմեց։ Ռուսական զորքերի կորուստը կազմում էր 1500 մարդ։ Հոկտ. 13(25)–ին պաշարելով Կարսը՝ ռուսական զորքերն այն վերցրին գրոհով նոյեմբ. 6(18)–ին։ Ա. ճ–ում ռուս․ զորքերի ղեկավարման համար առաջին անգամ կիրառվեց հեռագիրը։ Ա. ճ–ում ռուսական զորքերի շարքերում թուրքական բանակի դեմ քաջաբար կռվեցին նաև հայ կամավորները, որոնք ընդգրկված էին հեծյալ և հետևակ հարյուրյակներում։ Հայերը միաժամանակ օգնեցին ռուսական հրամանատարությանը որպես հետախույզներ, ուղեկցողներ, սուրհանդակներ, թարգմանիչներ։

Գրկ. Ներսիսկան Ա. Ն., Հայերի մասնակցությունը 1877–1878 թթ. ռուս–թարքական պատերազմին, Ե., 1958։ Кишмишев С., Война в Турецкон Армении 1877–1878 гг., СПБ, 1884.