ՀՍՀ/ԱԼԲԵՆԻՍ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ԱԼԲԵՆԻՍ (Albéniz) Իսաակ Մանուել Ֆրանսիսկո (1860–1909), իսպանացի կոմպոզիտոր և դաշնակահար։ Իսպանական նոր երաժշտության հիմնադիր։ Ծնվել է մայիսի 29-ին, Քամպրոդոնում (Կատալոնիա)։ Ա. նոր ժամանակի իսպան. կոմպոզիտորներից առաջինն էր, որն իր ստեղծագործության հիմքում դրեց իսպանական ժողովրդական երաժշտությունը։ Գրել է օպերաներ, երաժշտական կատակերգություններ, սարսուելաներ (իսպան. օպերայի հինավուրց ժանր), «Կատալոնիա» ռապսոդիան, երգեր և ռոմանսներ։ Առավել նշանավոր են դաշնամուրային ստեղծագործությունները, այդ թվում՝ «Իսպանական սյուիտ» (1886), «Իսպանիա» (1890), «Իսպանական երկու պար», «Իբերիա» (1905–09) ևն։ Ա–ի ստեղծագործության վրա որոշակի ազդեցություն է գործել իմպրեսիոնիզմը։ Մահացել է մայիսի 18-ին, Քամբո-լե–Բենում (Ֆրանսիա)։
