Jump to content

ՀՍՀ/ԱԼԵՔՍԱՆԴՐԱՊՈԼԻ ՎԻՃԱԿԱՅԻՆ ԴՊՐՈՑ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

​ԱԼԵՔՍԱՆԴՐԱՊՈԼԻ ՎԻՃԱԿԱՅԻՆ ԴՊՐՈՑ, հիմնվել է 1840-ին։ Սկզբում կոչվել է Ս. Փրկչի հոգևոր դպրոց, ապա՝ վիճակային, հետագայում (1905–12)՝ ժողովրդական դպրոց։ Անդրկովկասի ամենաբարեկարգ արական դպրոցներից էր։ Ուսուցումը տարվել է գրաբարով, ապա՝ աշխարհաբարով։ 1870-ական թթ. սկզբին Ա. վ. դ–ում աշխատել են՝ Ղ. Աղայանը, Ս. Բեկնազարյանը, Գ. Հովհաննիսյանը (Քաջբերունի), Հ. Ղուկասյանը, Մ. Տեր–Սարգսյանը, ավանդել նոր առարկաներ՝ բնագիտություն, երկրաչափություն, գծագրություն, մարմնամարզություն, կիրառել դիդակտիկ նյութեր՝ ֆիզիկական սարքեր, կմախքներ, համրիչ, գլոբուս։ 1875–1876 ուս. տարում դպրոցն ունեցել է 284 աշակերտ՝ 4 հիմնական և 3 նախապատրաստական դասարաններով։ 1886-ից Ա. վ. դ. վերածվել է երկդասյան դպրոցի։ Փակվել է 1912-ին։