Jump to content

ՀՍՀ/ԱԼԵՔՍԱՆԴՐԻՏ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

​ԱԼԵՔՍԱՆԴՐԻՏ (Ալեքսանդր II ցարի անունով), միներալ։ Քրիզոբերիլի հազվագյուտ տարբերակ։ Պարունակում է BeO – 19,8% , AlA2OA3 – 80,2%։ Քրոմի (CrA2OA4 - 0,4%) խառնուրդը Ա–ին տալիս է գորշավուն կանաչ գունավորում։ Արհեստական լույսի տակ ունի բալի կարմիր երանգ։ Համակարգը օրթոռոմբային է։ Կարծրությունը՝ 8,5, խտությունը՝ 3700 կգ/մ³։ Հայտնի են ՍՍՀՄ–ում Ուրսւլի, իսկ արտասահմանում՝ Բրազիլիայի, Ցեյլոնի հանքավայրերը։ Օգտագործվում է որպես թանկարժեք քար։