Jump to content

ՀՍՀ/ԱԼԵՔՍԱՆԴՐՈՎ ԱԼԵՔՍԱՆԴՐ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

​ԱԼԵՔՍԱՆԴՐՈՎ Ալեքսանդր Վասիլևիչ (1883–1946), ռուս սովետ, կոմպոզիտոր և խմբավար։ ՍՍՀՄ ժող. արտիստ (1937), գեներալ–մայոր (1943), ՍՄԿԿ անդամ 1939-ից։ Ծնվել է ապրիլի 1(13)–ին, Ռյազանի նահանգի Պլախինո գյուղում։ Կազմակերպել (1928) և ղեկավարել է Սովետական բանակի երգի և պարի Կարմրադրոշ անսամբլը (այժմ՝ Ա. Վ. Ալեքսանդրովի անվան)։ Ստեղծագործությունները նվիրված են սովետական ռազմա–հայրենասիրական թեմային, կարմիր բանակի պատմությանը։ Ա–ի «Սրբազան պատերազմ» (խոսք՝ Վ. Ի. Լեբեդև–Կումաչի, 1941) երգը դարձավ 1941–45-ի Հայրենական մեծ պատերազմի երաժշտական խորհրդանշանը։ ՍՍՀՄ պետական հիմնի երաժշտության հեղինակն է։ Ա. ՍՍՀՄ պետական մրցանակների դափնեկիր էր (1942, 1946)։ Մահացել է հուլիսի 8-ին, Բեռլինում, թաղված է Մոսկվայում։