Jump to content

ՀՍՀ/ԱԼԵՔՍԱՆԴՐ Ա ՋՈՒՂԱՅԵՑԻ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԱԼԵՔՍԱՆԴՐ Ա ՋՈՒՂԱՅԵՑԻ (ծն. թ. անհտ. – 1714), Հայոց կաթողիկոս 1706–ից։ Սկզբում եղել է Նոր Ջուղայի Ամենափրկիչ վանքի առաջնորդ (1697–1706)։ Պաշտպանել է հայ եկեղեցու դավանական սկզբունքներն ընդդեմ Նոր Ջուղայի կաթոլիկ քարոզիչների և այդ առթիվ 1682-ին շարադրել իր «Գիրք ատենական, որ ասի Վիճաբանական» գործը (հրտ. 1687)։ Հալածել է կաթոլիկություն ընդունած հայերին։ Ունի տպագիր ու անտիպ աշխատություններ և նամակներ։ Կարևոր են Կղեմես ԺԱ պապին և Պետրոս Մեծին ուղղված նամակները։ Ռուս, կայսեր գրած նամակը ցույց է տալիս, որ Ա. Ջ. հարել է Իսրայել Օրու ազատագրական գաղափարներին, ունեցել ռուս, կողմնորոշում։

Գրկ. Անասյան Հ. Ս., Հայկական մատենագիտություն, հ. 1, Ե., 1959։ Հ. Անասյան