Jump to content

ՀՍՀ/ԱԼԵՔՍԱՆԴՐ ՆԵՎԿԻ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

​ԱԼԵՔՍԱՆԴՐ ՆԵՎՍԿԻ (մոտ 1220–1263), ռուս պետական գործիչ, զորավար, Նովգորոդի իշխան (1236–51), Վլադիմիրի մեծ իշխան (1252-ից)։ «Նևսկի» մականունը ստացել է Նևայի ճակատամարտում (1240) շվեդների դեմ տարած հաղթանակի համար։ Ա. Ն–ու գլխավորությամբ ռուսական բանակը Չուդ լճի սառույցների վրա ջախջախեց գերմանական ասպետներին (տես Սառցաջարդ 1242)։ Հենվելով մանր ազնվականության վրա՝ Ա. Ն. միավորեց Ռուսիայի հյուսիս–արևելյան և հյուսիս–արևմտյան հողերը, զսպեց բոյարների դիմադրությունը, ճնշեց գյուղացիության և քաղաքի չքավոր բնակչության հակաֆեոդալական ելույթները և ամրապնդեց կենտրոնական իշխանությունը։ Շրջահայաց քաղաքականությամբ կանխեց Ռուսիայի դեմ թաթարների արշավանքները։ Մահացել է նոյեմբերի 14-ին, Գորոդեցում (Վոլգայի ափին)՝ Ոսկե Հորդայից վերադառնալիս։ Ի պատիվ Ա. Ն–ու 1725-ին Ռուսաստանում սահմանվել է շքանշան։ Ա. Ն–ու սովետական զինվորական շքանշանը սահմանվել է 1942-ի հուլիսի 29-ին։

Գրկ. Пашуто В. Т., Героическая борьба русского народа за независимость (XIII в.), М., 1956.