Jump to content

ՀՍՀ/ԱԼԹԱՅԱՆ ՑԵՂ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԱԼԹԱՅԱՆ ՑԵՂ ոչխարի, նրբագեղմ, բրդամսատու ցեղ։ Ստացվել է ՌՍՖՍՀ Ալթայի երկրամասում։ Հաստատվել է 1949-ին։ Այդ ցեղի ոչխարները խոշոր են, ունեն ամուր կազմվածք, պարանոցի վրա՝ 1–3 մաշկային ծալք։ Խոյերի միջին կենդանի քաշը 90–100 կգ է, մաքիներինը՝ 55–65 կգ, բրդատվությունը համապատասխանաբար՝ 9–11 և 6–6,5 կգ, բրդի երկարությունը՝ 7–10 սմ: Բուծվում է Ալթայի երկրամասում, Աիբիրում, Հյուսիսային Ղազախստանում և Ուրալում։