ՀՍՀ/ԱԼԹԱՅԵՐԵՆ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ԱԼԹԱՅԵՐԵՆ (մինչև 1948՝ օյրոտերեն), ՌՍՖՍՀ Ալթայի երկրամասի Լեռնային Ալթայի ԻՄ ժողովրդի լեզուն, որով խոսում է 49 հզ. մարդ (1970)։ Պատկանում է թյուրքական լեզուների արևելյան ճյուղի կիրգիզա–ղփչաղական խմբին։ Ունի վեց բարբառ, որոնք բաժանվում են երկու խմբի՝ հյուսիսային (տուբա, քումանդինի, չալկանյան) և հարավային (ալթայական, տելենգիտ, տելեատյան)։ ժամանակակից Ա. գրական լեզուն ստեղծվել է Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո՝ բան ալթայական (ալթայկիժի) բարբառի հիման վրա։ Գրության հիմքը 1928–38-ին եղել է լատինական, հետագայում՝ ռուսական այբուբենը։ (Տես նաև Ալթայական Լեզուներ)։
Գրկ. Дыренкова Н. П., Грамматика ойротского языка, М.-Л., 1940; Баскаков Н. А., Алтайский язык, М., 1958.
