ՀՍՀ/ԱԼԿԱԼԻՆԵՐ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ԱԼԿԱԼԻՆԵՐ, ջրում հեշտ լուծվող հիմքեր, որոնք ջրային լուծույթներում լավ դիսոցվում և առաջացնում են մեծ քանակով հիդրօքսիլ իոններ՝ ։ Ա. են ալկալիական մետաղների հիդրօքսիդները (կծու Ա․), որոնք ամենաուժեղ հիմքերն են (կալիումի հիդրօքսիդ, նատրիումի հիդրօքսիդ ևն)։ Ա. են նաև հողալկալիական մետաղների հիդրօքսիդները և ամոնիումի հիդրօքսիդը։ Ա., բացառությամբ ամոնիումի հիդրօքսիդի, սպիտակ, ջուր կլանող, պինդ նյութեր են։ Զրային լուծույթները լակմու– սը գունավորում են կապույտ, քայքայում են գործվածքները, հատկապես՝ բրդեղենը։ Ա. ջրում լուծելիս անջատում են ջերմություն։ Լայնորեն օգտագործվում են արդյունաբերության մեջ։
