Jump to content

ՀՍՀ/ԱԼՄԱԼ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

​ԱԼՄԱԼ, գյուղ Թուրքիայում, Արմաշից 12 կմ հեռավորության վրա։ XX դարի սկզբներին ուներ 200-ից ավելի հայ բնակիչ, որոնք զբաղվում էին երկրագործությամբ, այգեգործությամբ, անասնապահությամբ և շերամապահությամբ։ Ա–ում կար եկեղեցի (Ս. Կարապետ) և վարժարան։ Ա. ավերվել է առաջին համաշխարհային պատերազմի տարիներին։ Բնակիչների մեծ մասին կոտորել են թուրք ջարդարարները, փրկվածները գաղթել են օտար երկրներ։