ՀՍՀ/ԱԼՄԱԼԻԿ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ԱԼՄԱԼԻԿ, քաղաք Ուզբեկական ՍՍՀ Տաշքենդի մարզում, Կուրամինյան լեռնաշղթայի հյուսիսային լանջին, Ախան–Գարան երկաթուղային կայարանից 18 կմ հարավ, Տաշքենդ–Ալմալիկ խճուղու վերջնակետը։ 87 հզ. բն. (1972)։ Գունավոր մետալուրգիայի և հազվագյուտ մետաղների արտադրության կենտրոն։ Կան նաև բազմամետաղային կոմբինատ, ՋԷԿ, ավտովերանորոգման գործարան, կահույքի ֆաբրիկա, սննդի և շինանյութերի արդյունաբերության ձեռնարկություններ։ Ա–ում են գտնվում գունավոր մետալուրգիայի ԳՏԻ–ի մասնաճյուղը, Տաշքենդի պոլիտեխնիկական ինստ–ի ֆակուլտետը։ Ունի լեռնամետալուրգիական տեխնիկում։
