Jump to content

ՀՍՀ/ԱԼՄԱՆԱԽ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԱԼՄԱՆԱԽ (<արաբ, ալ–մանախ - օրացույց), որևէ ընդհանուր հատկանիշով (թեմատիկ, ժանրային, զաղափարա–գեղարվեստական, տեղային) առնչված գրական ստեղծագործությունների ժողովածու, ժամանակացույց, տարեգիրք։ Միջնադարում Ա. են կոչվել արաբներից փոխառնված աստղաբաշխական օրացույցները, որոնք աստիճանաբար լրացվել են պատմական իրադարձությունների մասին տեղեկություններով, անեկդոտներով, բանաստեղծություններով։ Հետագայում Ա. կորցրել է իր նախնական նշանակությունը։ Հայ իրականության մեջ մինչև 1890-ական թթ. Ա–ները կոչվել են «ժողովածու», «զբոսարան» ևն։ Նախասովետական տարիներին լույս են տեսել «Գարուն» (գիրք 1–3, Մ., 1910–12), «Ասպարեզ» (գիրք 1–6, Ալեքսանդրապոլ, 1912–13), սովետական տարիներին՝ «Արագած» (Ե., 1958), «Կամուրջ» (Թ., 1961 –66) և հայերեն այլ Ա–ներ։