ՀՍՀ/ԱԼՅՈՒՄԻՆԻ ՀԱՄԱՁՈՒԼՎԱԾՔՆԵՐ
ԱԼՅՈՒՄԻՆԻ ՀԱՄԱՁՈՒԼՎԱԾՔՆԵՐ, համաձուլվածքներ, որոնց հիմքը ալյումինն է։ Փոքր խտության հետ մեկտեղ ունեն բարձր էլեկտրահաղորդականություն և ջերմահաղորդականություն, կոռոզիակայունություն, բարձր տեսակարար ամրություն։ Կիրառվում են ավիացիայում, տրանսպորտում, շինարարությունում, շարժական ագրեգատներում, փոխադրովի հարմարանքներում՝ մեքենաների և կոնստրուկցիաների կշռի թեթևացման նպատակով, ինչպես նաև ամանեղենի պատրաստման համար։ Ա. հ. բաժանվում են 2 խմբի՝ ձուլման և դեֆորմացվող։ Ձուլման Ա. հ. պարունակում են ևն, ունեն ձուլման լավ հատկություններ, բայց Փոքր պլաստիկություն, ամրանում են մոդիֆիկացմամբ (տես Մոդիֆիկացում մետաղների) և ջերմամշակմամբ, կիրառվում են ձևավոր ձուլման համար (տես Ձուլման արտադրություն)։ Դեֆորմացվող Ա. հ. պարունակում են ևն, ավելի ամուր են ու պլաստիկ, ամրանում են ջերմամշակմամբ։ Օգտագործվում են դեֆորմացիայի միջոցով կռվածքներ, դրոշմվածքներ, գլանվածքներ ստանալու համար։ Կրակաամուր Ա. հ. (ձուլման և դեֆորմացվող) կարող են աշխատել բարձր (200°C–ից 300°C) ջերմաստիճաններում (մխոցներ, ինքնաթիռների երեսվածքներ, հրթիռների պատյաններ ևն)։ Ա. հ–ի թերթերի երեսապատումը (մետաղապատումը) մաքուր ալյումինի բարակ շերտով բարձրացնում է նրանց կոռոզիակայունությունը։
