ՀՍՀ/ԱԼՅՈՒՄԻՆԻ ՀԱՆՔԱՆՅՈՒԹԵՐ
ԱԼՅՈՒՄԻՆԻ ՀԱՆՔԱՆՅՈՒԹԵՐ, մետաղական ալյումին ստանալու հանքանյութեր։ Դրանցից գլխավորը բոքսիտն է, որից նախ կորզվում է կիսաֆաբրիկատ՝ կավահող (), ապա վերջինից էլեկտրոլիզի եղանակով ստացվում է մետաղական ալյումին։ Որպես Ա. հ. օգտագործվում են նաև ալունիտը և նեֆելինային սիենիտներն ու նեֆելին–ապատիտային ապարները ( – 20,5–23,3%), ավելի քիչ՝ լեյցիտային լավաները, լաբրադորիտները, անօրթոզիտները, կաոլինը և կավերը, կիանիտային, սիլիմանիտային ու անդալուզիտային թերթաքարերը։ Ա. հ–ի հարուստ շրջաններ կան ՍՍՀՄ–ում (Ուրալ, Ղազախստան, Խիբիններ, Լենինգրադի մարզ), ԱՄՆ–ում, Ճամայկայում, Չինաստանում, Ռումինիայում, Հանգարիայում, Ֆրանսիայում, Իտալիայում։ ՀՍՍՀ–ամ Ա. հ–ի մեծ պաշարներ կան Փամբակի լեռնաշղթայում (տես Թեժսարի նեֆեչինային սիենիտների հանքավայր) և Մեղրիի շրջանում։
