Jump to content

ՀՍՀ/Ալվարես

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
(Վերահղված է ՀՍՀ/ԱԼՎԱՐԵՍից)

ԱԼՎԱՐԵՍ (Alvarez) Լուիս Ուոլթեր (ծն. 1911), ամերիկյան ֆիզիկոս, ԱՄՆ գիտությունների ազգային ակադեմիայի անդամ։ Ծնվել է հունիսի 13-ին, Սան Ֆրանցիսկոյում։ Ավարտել է Չիկագոյի համալսարանը (1932)։ 1945-ից՝ Կալիֆոռնիայի համալսարանի պրոֆեսոր։ Աշխատել է Մասսաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտում (1940–43), Լոս Ալամոսի լաբորատորիայում (1944–45)։ Ա–ի գիտական աշխատանքները վերաբերում են արագացուցիչների տեխնիկային, տարրական մասնիկների ֆիզիկային։ Ա. հայտնագործել է ռադիոակտիվ փոխակերպման նոր տիպ՝ ուղեծրային էլեկտրոնների զավթումը միջուկով (1937), առաջին անգամ ստացել է (Ռ. Քորնոգի հետ) ջրածնի և հելիումի նոր իզոտոպները՝ տրիտիում և հելիում–3 (1939), մեծ ճշգրտությամբ չափել է (Ֆ. Բլոխի հետ) ազատ նեյտրոնի մագնիսական մոմենտը (1940)։ Նրա ղեկավարությամբ կառուցվել է բշտիկավոր առաջին մեծ խցիկը ե Բերկլիի դրեյֆային խողովակներով գծային արագացուցիչը։ Տարրական մասնիկների ֆիզիկայում խոշոր ներդրման, հատկապես մեծ թվով ռեզոնանսների հայտնագործման համար արժանացել է նոբելյան մրցանակի (1968)։ Ամերիկյան ֆիզիկոսների ընկերության անդամ է (1968-ից՝ պրեզիդենտը)։