ՀՍՀ/ԱԽԱԼՍՈՓԵԼԻ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ԱԽԱԼՍՈՓԵԼԻ (վրաց. նոր գյուղ), գյուղ Աբխազական ԻՍՍՀ Սուխումի շրջանում, շրջկենտրոնից 12 կմ արևելք։ Հիմնել են գերմանացիները XIX դ. սկզբին։ Մոտ 900 բն., որից 600՝ հայեր (1970)։ Բնակվում են նաև վրացիներ, էստոնացիներ։ Կոլտնտեսությունն զբաղվում է ծխախոտի, եգիպտացորենի, թեյի, ցիտրուսների, բանջարաբոստանային կուլտուրաների մշակությամբ և անասնապահությամբ։ Ունի միջնակարգ դպրոց (հայկական բաժանմունքով), մշակույթի տուն, բուժկայան, կինո։ Հայերը եկել են Օրդուից, Տրապիզոնից, Ջանիկից, Սեծ եղեռնի նախօրյակին:
