ՀՍՀ/ԱԽՈՒԼԱ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ԱԽՈՒԼԱ, գյուղ Հայկական ՍՍՀ Արագածի շրջանում, Արագած լեռնազանգվածի հյուսիսային ստորոտին, շրջկենտրոնից 13 կմ արևմուտք։ 853 բն. (1970), հայեր։ Ա–ի կաթնաանասնապահական սովետական տնտեսությունն զբաղվում է նաև հացահատիկի մշակությամբ։ Ունի ութամյա դպրոց, բուժկայան, ակումբ, գրադարան, կապի բաժանմունք։
