ՀՍՀ/ԱԽՈՒՆԲԱԲԱԵՎ ՅՈՒԼԴԱՇ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ԱԽՈՒՆԲԱԲԱԵՎ Յուլդաշ (1885-1943), Ուզբեկական ՍՍՀ պետական գործիչ։ Ծնվել է հուլիսի 1(13)–ին։ ՍՄԿԿ անդամ 1921-ից։ 1916-ին դեհկանների խռովությանը մասնակցելու համար ձերբակալվել է։ 1919–20-ին եղել է Չքավորների և բատրակների միության Մարգելանի վարչության նախագահ։ Մասնակցել է բասմաչների հակահեղափոխական խռովության ճնշմանը։ 1925–37-ին Ուզբեկական ՍՍՀ Կենտգործկոմի նախագահն էր, 1938–43-ին՝ Ուզբեկական ՍՍՀ Գերագույն սովետի նախագահության նախագահը։ Մահացել է ւիետր. 28-ին։
