ՀՍՀ/ԱԿԱԴԵՄԻԱ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲԵԼՈՌՈՒՍԱԿԱՆ ՍՍՀ
ԱԿԱԴԵՄԻԱ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲԵԼՈՌՈՒՍԱԿԱՆ ՍՍՀ, Բելոռուսական ՍՍՀ բարձրագույն գիտական հիմնարկությունը։ Հիմնադրվել է 1929-ին, Բելոռուսիայի մշակույթի ինստիտուտի հիման վրա։ Գտնվում է Մինսկում։ Ակադեմիայի կազմում կան մեկ պատվավոր ակադեմիկոս, 59 ակադեմիկոս, 56 թղթակից–անդամ (1970)։ Ունի 5 բաժանմունք (ֆիզիկամաթեմատիկական, ֆիզիկատեխնիկական, քիմիական, կենսաբանական, հասարակական գիտությունների), 20 ԳՀԻ, հիմնակազմ գրադարան (ավելի քան 1300 հզ. կտոր գիրք,. 1968)։ Ակադեմիան հրատարակում է «Տեղեկագիր»՝ յոթ մատենաշարով (բելոռուսերեն և ռուսերեն, 1948-ից), «ԲՍՍՀ ԳԱ զեկույցներ» (1957-ից), «Ինժեներնո–ֆիզիչեսկի ժուռնալ» («Ինժեներա–ֆրզիկական ամսագիր», 1958-ից), Դիֆերենցիալնիյե արավնենիյա» («Դիֆերենցիալ հավասարումներ», 1965-ից), «ժուռնալ պրիկլադնոյ սպեկտրոսկոպիի» («Կիրառական սպեկտրոսկոպիայի ամսագիր», 1964-ից) և գիտական գրականություն։ Հրատարակում է Բելոռուսական սովետական հանրագիտարանը։
Բելոռուսական ՍՍՀ ԳԱ պրեզիդենտները՝ Վ. Իգնատովսկի (1929–31), Պ. Գորին (1931–36), Ի. Սուրտա(1936–37), Կ. Գորև (1938–47), Ա. Ժեբրակ (1947), Ն. Գրաշչենկով (1947–50), Վ. Կուպրևիչ (1952–69), Ն. Բորիսևիչ (1969-ից)։
Գրկ. Купревич В. Ф., Академия наук Белорусской ССР, Минск, 1957. Акаемия наук Белорусской ССР. Очерк истории и деятельности, Минск, 1968 (библ. 234–37)
