ՀՍՀ/ԱԿԱԴԵՄԻԱ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԹՈՒՐՔՄԵՆԱԿԱՆ ՍՍՀ
ԱԿԱԴԵՄԻԱ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԹՈՒՐՔՄԵՆԱԿԱՆ ՍՍՀ, Թուրքմենական ՍՍՀ բարձրագույն գիտական հիմնարկությունը։ Հիմնադրվել է 1951-ին, ՍՍՀՄ ԳԱ թուրքմենական մասնաճյուղի հիման վրա։ Գտնվում է Աշխաբադում։ Ակադեմիայի կազմում կան 2 պատվավոր ակադեմիկոս, 22 ակադեմիկոս և 21 թղթակից–անդամ (1970)։ Ակադեմիան ունի 3 բաժանմունք (ֆիզիկա–տեխնիկական և քիմիական գիտությունների, կենսաբանական գիտությունների, հասարակական գիտությունների), 10ԳՀԻ, մի շարք այլ գիտահետազոտական հիմնարկներ, կենտրոնական գիտական գրադարան (350 հզ. կտոր գիրք, 1968)։ Ակադեմիան հրատարակում է «Տեղեկագիր» 3 մատենաշարով (1946-ից), «Անապատների յուրացման պրոբլեմները» ամսագիրը (1967-ից) և գիտական այլ գրականություն, տպագրության է պատրաստում Թուրքմենական սովետական հանրագիտարանը։ Թուրքմ. ՍՍՀ ԳԱ պրեզիդենտները՝ Տ. Բերդիև (1951–56), Գ. Զարիև (1956–1959), Շ․ Բատիրով (1959–65), Պ. Ազիմով (1966-ից)։
Գրկ. Академия наук Туркменской ССР (1951–1966), Ашхабад, 1967; Академия наук Туркменской ССР. Справочник, Ашхабад,1966.
