Jump to content

ՀՍՀ/ԱԿԱԴԵՄԻԱ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄՈԼԴԱՎԱԿԱՆ ՍՍՀ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԱԿԱԴԵՄԻԱ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄՈԼԴԱՎԱԿԱՆ ՍՍՀ, Մոլդավական ՍՍՀ բարձրագույն գիտական հիմնարկությունը։ Հիմնադրվել է 1961-ին, ՍՍՀՄ ԳԱ մոլդավական մասնաճյուղի հիման վրա։ Գտնվում է Քիշնեում։ Ակադեմիայի կազմում կան 17 ակադեմիկոս, 20 թղթակից–անդամ (1971)։ Ակադեմիան ունի երեք բաժանմունք (ֆիզիկա–տեխնիկական և մաթեմատիկական գիտությունների, կենսաբանական և քիմիական գիտությունների, հասարակական գիտությունների), ինը ԳՀԻ, մի շարք այլ գիտահետազոտական հիմնարկներ, կենտրոնական գիտական գրադարան (550 հզ. կտոր գիրք, 1968)։ Ակադեմիան հրատարակում է «Տեղեկագիր» (մոլդավերեն և ռուսերեն, 1962-ից), «Նյութերի էլեկտրոնային մշակում» ամսագիրը (1965-ից), «Սոլդավական լեզու և գրականություն» (մոլդավերեն, 1958-ից են), հրատարակության է պատրաստում Մոլդավական սովետական հանրագիտարանը։

Պրեզիդենտն է ՍԱՀՄ ԳԱ թղթակից–անդամ Յա. Գրոսուլը (1961-ից)։

Գրկ. Первая научная сессия АН Молдавской ССР (Доклады), Кишинев,1962; Гросул Я. С., Развитие науки в Молдавской ССР «История СССР», 1967, № 5.