Jump to content

ՀՍՀ/ԱԿԱԴԵՄԻԱ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎՐԱՑԱԿԱՆ ՍՍՀ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԱԿԱԴԵՄԻԱ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎՐԱՑԱԿԱՆ ՍՍՀ, Վրացական ՍՍՀ բարձրագույն գիտական հիմնարկությունը։ հիմնադրվել է 1941-ին, ՍՍՀՄ ԳԱ վրացական մասնաճյուղի հիման վրա։ Գտնվում է Թբիլիսիում։ Ակադեմիայի կազմում կան 64 իսկական անդամ և 47 թղթակից–անդամ (1970)։ Ա. Գ. Վրացական ՍՍՀ ունի 6 բաժանմունք (մաթեմատիկայի և ֆիզիկայի, Երկրի մասին գիտությունների, կիրառական մեխանիկայի և կառավարման պրոցեսների, քիմիայի և քիմիական տեխնոլոգիայի, կենսաբանության, հասարակական գիտությունների), 31 ԳՀԻ, Աբասթումանի աստղադիտարան և կենտրոնական գիտական գրադարան (1725 հզ. կտոր գիրք, 1968)։ Ակադեմիան հրատարակում է «Վրացական ՍՍՀ գիտությունների ակադեմիայի հաղորդումներ» (վրացերեն և ռուսերեն, 1941-ից), «Մացնե» («Բանբեր», 1960-ից) գիտական ամսագիրը, «Մեցնիերեբա դա տեխնիկա» («Գիտություն և տեխնիկա», 1949-ից) գիտա–հանրամատչելի ամսագիրը, մենագրություններ, ժողովածուներ, գիտության տարբեր բնագավառների վերաբերյալ գիտական աշխատություններ։ Հրատարակության է պատրաստում Վրացական սովետական հանրագիտարանը։

Վրացական ՍԱՀ ԳԱ պրեզիդենտները՝ Ն. Մուսխելիշվիլի (1941–72), Ի. Վեկուա (1972-ից)։

Գրկ. Академия наук Груз. ССР к 50-летию Октября, Тб., 1968